Ալլա Պուգաչովայի թոռանը զորակոչել են բանակ
Երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը, մոբիլիզացվել է Մոսկվայի Գուբերնսկի թատրոնից:
Լրագրողները սպասում են զինկոմիսարիատից հաստատմանը, գրում է EADaily-ն։ Նիկիտա Պրեսնյակովը 31 տարեկան է, ծնվել է 1991 թվականին Լոնդոնում։ Նրա ծնողներն են ՌԴ վաստակավոր արտիստ Քրիստինա Օրբակայտեն և երգիչ Վլադիմիր Պրեսնյակով կրտսերը։ Ալլա Պուգաչովան սեպտեմբերի 29-ին իր մանկահասակ երեխաների հետ մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ռուսաստանի Դաշնությունից։