ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել

Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել

Ռուսական էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի անունով, որին Արդարադատության նախարարությունը ներառել է ֆիզիկական անձանց-օտարերկրյա գործակալների ռեգիստրում։ Այս մասին հայտնին գրել է Instagram-ի իր էջում:

Սոցցանցում կատարած գրառման մեջ Պրիմադոննան հայտարարել է, որ համերաշխ է իր ամուսնու հետ, որին համարում է «ազնիվ, պարկեշտ և անկեղծ մարդ, Ռուսաստանի իսկական և անկաշառ հայրենասեր»։ Նրա խոսքով, շոումենն իր հայրենիքին միայն բարեկեցություն է ցանկանում.

Գալկինի մուտքը օտարերկրյա գործակալների ռեեստր հայտնի է դարձել սեպտեմբերի 16-ին։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ հեռուստահաղորդավարը քաղաքական գործունեությամբ է զբաղվում՝ ֆինանսավորում ստանալով Ուկրաինայից։

Ի պատասխան՝ շոումենն ասել է. «Ես ինձ օտարերկրյա գործակալ չեմ համարում, բայց քանի որ շատ արժանավոր մարդկանց շրջապատում եմ, սա կհամարեմ յուրօրինակ վարձատրություն և այս նշանը հանդիսավոր կերպով կխփեմ իմ ճակատին, որ ինձ ճանաչում են որպես օտարերկրյա գործակալ»։

  • Կիսվել: