չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Զուրաբիշվիլին Փարիզում կարճատև շփում է ունեցել Թրամփ հետ

Զուրաբիշվիլին Փարիզում կարճատև շփում է ունեցել Թրամփ հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաշխարհային առաջնորդների հետ մասնակցում է Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, գրում է aliq.ge-ն:

Զուրաբիշվիլին ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ կարճատև շփում ունենալով վերջինիս հետ։

Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում հանդիպել է նաև ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ: X-ում արած գրառմամբ Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահին՝ Վրաստանի ժողովրդին ցուցաբերած ամուր և անսասան աջակցության համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով տաճարի վերաբացման արարողությանը մասնակցում են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և այլ առաջնորդներ։

2019 թվականի հրդեհից հետո վերանորոգված Փարիզի Աստվածամոր տաճարում առաջին պատարագը կմատուցվի դեկտեմբերի 8-ին։

  • Կիսվել: