չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զուրաբիշվիլին բոյկոտ է հայտարարել Georgian Airways ավիաընկերությանը

Զուրաբիշվիլին բոյկոտ է հայտարարել Georgian Airways ավիաընկերությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի օգտվի Georgian Airways ավիաընկերության ծառայություններից, որը Ռուսաստանը ներառել է իր ուղղությունների ցուցակում եւ արդեն սկսել է թռիչքները: Այս մասին տեղեկացնում է Новости-Грузия-ն։

Նշվում է, որ Զուրաբիշվիլին ասել է. ՛՛Ես կոչ եմ անում ձեզ միանալ բոյկոտին՛՛:

Նրա խոսքով՝ Georgian Airways-ն ընկերություն է, որն ՛՛օգտվում է իրավիճակից, որպեսզի հարստանա՛՛

՛՛Այդպես եղել է բոլոր կառավարությունների օրոք, շարունակվել է եւ քովիդի ժամանակ, եւ հիմա էլ նրանք օգտվում են նոր իրողությունից, որն անընդունելի է մեր բնակչության շատ մեծ մասի համար՛՛,-ասել է Վրաստանի նախագահը։

Նա հայտարարել է, որ բոյկոտելու է ավիաընկերությանը, ՛՛որը փողի համար պատրաստ է ամեն ինչի, եւ բոլորը տեսել ու լսել են նրա ղեկավարության հրճվալից հայտարարությունները՛՛:

  • Կիսվել: