հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Զելենսկին շնորհակալական նամակ է հղել Զուրաբիշվիլիին

Զելենսկին շնորհակալական նամակ է հղել Զուրաբիշվիլիին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և շնորհակալություն հայտնել Ուկրաինային աջակցության համար, գրում է aliq.ge-ն:

Թբիլիսիում ընթացող «Փառք Ուկրաինային» միջազգային համաժողովի մասնակիցներին Զելենսկիի ուղերձը ներկայացրել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարվա օգոստոսին «Ղրիմի պլատֆորմի» երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Գագաթնաժողովը ցույց տվեց ժողովրդավարական երկրների միասնությունն ու ուժը՝ պաշտպանելու Ուկրաինան և միջազգային իրավական կարգը ռուսական ագրեսիայից։ Շատ կարևոր է, որ գագաթնաժողովի մասնակիցները հստակ հայտարարեցին, որ չեն ընդունելու Ռուսաստանի կողմից ուկրաինական թերակղզու օկուպացիան և երբեք չեն ճանաչելու Ուկրաինայի ինքնիշխան տարածքի անօրինական բռնակցումը»,- ասված է նամակում։

Զելենսին նամակում նշել է, որ անհամբեր սպասում է «Ղրիմի պլատֆորմի» շրջանակներում համագործակցության շարունակությանը, մասնավորապես՝ Վրաստանի մասնակցությանը «Ղրիմի պլատֆորմի» առաջին խորհրդարանական գագաթնաժողովին և Սևծովյան անվտանգության համաժողովին։

«Վստահ եմ, որ միասնական ջանքերով մենք կհաղթենք ագրեսորին»,- ասված է նամակում։

 

  • Կիսվել: