կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Զորադաշտում կայծակը խփել է Վրաստանի Պաշտպանության ուժերի գումարտակի հրամանատարին

Զորադաշտում կայծակը խփել է Վրաստանի Պաշտպանության ուժերի գումարտակի հրամանատարին

Վրաստանի Պաշտպանության ուժերի հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեին կայծակը խփել է Օրֆոլոյի զորադաշտում: Նա կլինիկայում է՝ ծայրահեղ վիճակում, տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ տուժածին տեղում օգնություն է ցուցաբերվել, իսկ հետո նա տեղափոխվել է Ախալցիխեի հոսպիտալ, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Զինվորականի վիճակը ծայրահեղ ծանր է, բայց բժիշկներին հաջողվել է կայունացնել հեմոդինամիկ պարամետրերը։

Պատահարը քննում է ռազմական ոստիկանությունը։

  • Կիսվել: