չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը. նա զոհվել է վարժանքների ժամանակ մարդու կյանք փրկելիս

Զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը. նա զոհվել է վարժանքների ժամանակ մարդու կյանք փրկելիս

Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ՝ մարդու կյանք փրկելով։

«Ցավով հայտնում ենք, որ իր պարտականությունների կատարման շրջանակում, գտնվելով Նորիլսկում` միջգերատեսչական վարժանքներին` Արկտիկայի գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու համար, փրկելով մարդու կյանք՝ ողբերգականորեն զոհվել է ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը», - ասել են նախարարությունից:

Օգոստոսին նա դարձել էր 55 տարեկան։ Փրկարարական ծառայությունը ղեկավարում էր 2018-ից։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: