ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ. Նեպալում սողանք ու ջրհեղեղ են տեղի ունեցել

Զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ. Նեպալում սողանք ու ջրհեղեղ են տեղի ունեցել

Նեպալում հորդառատ անձրևների պատճառով սողանքներ և ջրհեղեղներ են տեղի ունեցել, որոնք փակել են ճանապարհները, քանդել կամուրջներ և վերջին 36 ժամում հանգեցրել առնվազն 47 մարդու մահվան, տեղեկացնում է Reuters-ը։

Ոստիկանության ներկայացուցիչ Բինոդ Գիմիրեն հայտնել է, որ Իլամ շրջանում՝ Հնդկաստանի արևելքում, սողանքների հետևանքով զոհվել է 18 մարդ։ Նրա վկայությամբ, Նեպալի հարավում կայծակի հարվածից մահացել է երեք մարդ, իսկ Ուդայապուր շրջանում՝ Նեպալի արևելքում, մեկ մարդ զոհվել է ջրհեղեղի հետևանքով։

Ավելի ուշ տեղեկություն է տարածվել այն մասին, որ ընդհանուր առմամբ 47 զոհ կա: Իշխանությունների տվյալներով՝ 11 մարդու քշել-տարել է ջրի հոսանքը, և շաբաթ օրվանից նրանք համարվում են անհետ կորած։

Իշխանությունների հայտարարության համաձայն՝ մի քանի մայրուղիներ փակվել են սողանքների պատճառով և քանդվել են ջրհեղեղների հետևանքով, ինչի արդյունքում հարյուրավոր ուղևորներ մնացել են ճանապարհին։

«Ներքին չվերթները հիմնականում դադարեցված են, սակայն միջազգային չվերթները իրականացվում են սովորական ռեժիմով»,-հայտնել է Քաթմանդուի օդանավակայանի ներկայացուցիչ Ռինջի Շերպան։

Նեպալի հարավարևելքում Կոշի գետի ջրի մակարդակը գերազանցել է վտանգի սահմանը։ Այդ գետը գրեթե ամեն տարի մահաբեր ջրհեղեղներ է առաջացնում:

Տեսանյութը՝ այստեղ և այստեղ:

  • Կիսվել: