չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԶԼՄ-ները հաղորդում են Սիրիայում ամերիկյան երկու ռազմակայանի դեմ հարձակումների մասին

ԶԼՄ-ները հաղորդում են Սիրիայում ամերիկյան երկու ռազմակայանի դեմ հարձակումների մասին

Լիբանանի Al Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սիրիայում հարձակման են ենթարկվել ԱՄՆ երկու ռազմակայաններ։ Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Al Mayadeen-ի, Սիրիայում՝ Իրաքի և Հորդանանի հետ սահմանին գտնվող Ալ Թանֆ ռազմակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Բացի այդ, ըստ լրատվամիջոցի՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Կոնոկոյի ռազմակայանը, որը գտնվում է Դեյր էզ Զորի նահանգում։

Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումները։

Միջադեպի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել։

  • Կիսվել: