շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԶԼՄ-ներ. Ադրբեջանական գազը սկսել է մատակարարվել Սիրիա

ԶԼՄ-ներ. Ադրբեջանական գազը սկսել է մատակարարվել Սիրիա

Ադրբեջանական բնական գազը Թուրքիա-Սիրիա գազատարով հասցվել է Սիրիա և մուտք է գործել Հոմս նահանգում գտնվող «Ջենդեր» գազային էլեկտրակայան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Խողովակաշարով, որի թողունակությունը կազմում է օրական 3,4 մլն խորանարդ մետր գազ, ներկայումս տեղափոխվում է օրական 1,4 մլն խորանարդ մետր գազ, ինչը թույլ է տալիս արտադրել 250 մեգավատ էլեկտրաէներգիա։

Սիրիայի էներգետիկայի փոխնախարար Դիյաբը հավելել է, որ բոլոր ջերմաէլեկտրակայաններ գազի մուտք գործելով՝ երկրում ընթացիկ էլեկտրամատակարարումը կավելանա մինչև օրական 5 ժամ, իսկ հաջորդ փուլում, համաձայն նոր համաձայնագրի, որը նախատեսում է օրական 6 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարում, նախատեսվում է ապահովել տնային տնտեսությունների էլեկտրամատակարարումը մինչև օրական 8 ժամ։

  • Կիսվել: