Զինված բախում՝ տաջիկաաֆղանական սահմանին
Տաջիկաաֆղանական սահմանին զինված բախում է տեղի ունեցել, կան զոհեր: Այս մասին հայտնել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Խաթլոնի մարզի Շամսիդդին Շոխին շրջանում։ Երեք զինյալ, որոնք ապօրինի հատել են պետական սահմանը, զինված դիմադրություն են ցույց տվել և ոչնչացվել գործողության ընթացքում:
Ինչպես հաղորդվում է՝ բախման հետևանքով զոհվել է Տաջիկստանի սահմանապահ ծառայության երկու աշխատակից:
Գործողության ավարտից հետո սահմանային իրավիճակը գնահատվում է կայուն և հանգիստ:


