կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Զիմբաբվեի գործող նախագահը վերընտրվել է

Զիմբաբվեի գործող նախագահը վերընտրվել է

Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան ճանաչվել է երկրի նախագահական ընտրությունների հաղթող՝ օգոստոսի 26-ին կայացած նախագահական լարված պայքարում հաղթելուց հետո: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

՛՛Զիմբաբվեի ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2023 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։ Նորին Գերազանցություն նախագահ Էմերսոն Մնանգագվան ճանաչվել է հաղթող՝ 2,350,711 ձայնով, որը ներկայացնում է ձայների 52,6%-ը, նրան հաջորդում է Նելսոն Չամիսան՝ Հանուն փոփոխությունների քաղաքացիական կոալիցիայից՛՛ (CCC)՝ 1,906,734 ձայնով, որը կազմում է ձայների 44%-ը՛՛,-ասված է Զիմբաբվեի տեղեկատվության նախարարության թվիթերյան էջում:

  • Կիսվել: