Ժնևում բացվում Է Կենսաբանական զենքի արգելման կոնվենցիայի ամփոփիչ խորհրդաժողովը
Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի անդամ պետությունների՝ նոյեմբերի 28-ին Ժնևում բացվող 9-դ խորհրդաժողովի ընթացքում առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կքննարկվի այդ փաստաթղթի իրականացման ընթացքը և կմշակվեն որոշումների և հանձնարարականների նախագծեր դրա հետագա կատարելագործման համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը:
Ինչպես համաժողվի նախօրյակին հաղորդել Է Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքի մամուլի ծառայությունը, քննարկման հիմնական թեմաների թվում են գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, որոնք «լուրջ ազդեցություն են գործում կոնվենցիայի կատարման ապագայի վրա ինչպես դրական, այնպես Էլ բացասական իմաստով»: Ուշադրություն կհատկացվի նաև Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության մասին Ռուսաստանի մոտ առկա տվյալների քննարկմանը:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին հայտնել է, որ պատվիրակությունները կքննարկեն Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի իրականացումը՝ թույլ տեղերի հայտնաբերման նպատակով, կիրականացնեն տեղի ունեցող իրադարձությունների հոդված առ հոդված վերլուծություն, կմշակեն որոշումների և հանձնարարականների նախագծեր՝ կոնվենցիայի ռեժիմի հետագա ունիվերսալացման համար, կնշեն աշխատանքի գերակա ուղղությունները նոր ամփոփիչ ցիկլի համար: