հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ժիրինովսկին չինական վիրուսն անվանել է ամերիկյան սադրանք

Ժիրինովսկին չինական վիրուսն անվանել է ամերիկյան սադրանք

Չինաստանում մահացու կորոնավիրուսի տարածումը ԱՄՆ-ի կողմից սադրանք է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ  Վլադիմիր Ժիրինովսկին:

Նա, մասնավորապես, ասել է. «Արդեն բոլոր մայրցամաքներում է, բոլոր: Ի՞նչ, իսկապե՞ս գրիպի նոր տեսակ է, թե՞ ինչ-որ մեկի սադրանք: ԱՄՆ: Տնտեսություն: Եվ ամերիկացիները կարծում են, որ իրենք իրենց չի հաջողվի առաջ անցնել Չինաստանից կամ գոնե հավասարվել»:

Ժիրինովսկին հիշեցրել է նաև թռչնի գրիպի մասին՝ նշելով, որ մեկ ամսից կորոնավիրուսի բռնկումը կանցնի, դեղերը կգնեն, և ինչ-որ մեկը միլիարդատեր կդառնա:

  • Կիսվել: