չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԱՀԿ-ն զգուշացնում է նոր վիրուսի մասին

ԱՀԿ-ն զգուշացնում է նոր վիրուսի մասին

Աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակը: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

«2024 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 26 հաստատված դեպք, այդ թվում՝ ութ մահ: Դեպքեր են գրանցվել երկրի 30 շրջաններից յոթում (Ռուանդա): ԱՀԿ-ն այս բռնկման վտանգը գնահատում է որպես շատ բարձր՝ ազգային մակարդակով և ցածր՝ գլոբալ մակարդակով»,- նշված է ԱՀԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: