հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն թոշակի անցնի. ՌԴ ԱԳՆ

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն թոշակի անցնի. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի գործողություններն ու հայտարարությունները հուշում են, որ անվտանգությունն ու Հյուսիսատլանտյան դաշինքն անհամատեղելի բաներ են, առաջ է գալիս եզրակացություն՝ ժամանակն է, որ դաշինքը թոշակի անցնի. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդի՝ արտգործնախարարների մակարդակով նիստի արդյունքները, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Դաշինքը, ըստ էության, պարծենալու բան չունի, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց ետևում ունեն պատերազմներ, ավերակների վերածված պետություններ, անպատիժ ռազմական հանցագործություններ, քաղաքացիական անձանց սպանություններ և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում. Հարավսլավիա, Իրաք, Աֆղանստան, Լիբիա: Ո՞վ է հաջորդը»,- ասել է Զախարովան։

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները շարունակում են կրկնել, որ դա պաշտպանական դաշինք է, նշել է Զախարովան, թեև կազմակերպության ամբողջ պատմությունն այլ բան է հուշում։

«Եվ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է ՆԱՏՕ-ն, ձգտելով յուրացնել եվրոպական անվտանգության ամբողջ համակարգը, կրկին ընդլայնվում է դեպի Ռուսաստան՝ սպառնալիքներ ստեղծելով մեր անվտանգության համար։ Ֆինլանդիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի ևս մեկ զոհ. այդ երկրի իշխանությունները որոշեցին հրաժեշտ տալ իրենց երկրի երկարաժամկետ չեզոքությանը` այն առաջին գծի գոտու վերածելու դիմաց` դառնալով Ռուսաստանին հյուսիս-արևմտյան ուղղությամբ զսպելու պլացդարմ», - ասել է Զախարովան:

ՆԱՏՕ-ն մտադիր չէ կանգ առնել, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի ու ավելի հաճախ է հայտարարում դաշինքի գլոբալ դերի մասին, որ պետք է դուրս գալ պատասխանատվության ավանդական գոտուց՝ Եվրաատլանտյանից, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

  • Կիսվել: