շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Զելենսկուն չեն հրավիրել Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպմանը

Զելենսկուն չեն հրավիրել Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպմանը

ԱՄՆ-ն Վլադիմիր Զելենսկուն չի հրավիրել մասնակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագասհ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք հանդիպմանը, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ԱՄՆ նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ ակնկալում է օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ։

Այնուհետև բանակցությունների ծրագրերը հաստատել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով, Պուտինը և Թրամփը անկասկած կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու տարբերակների քննարկման վրա։

  • Կիսվել: