երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զելենսկին ծրագրում է Վիլնյուսում մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Զելենսկին ծրագրում է Վիլնյուսում մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է անձամբ այցելել ՆԱՏՕ-ի գագաթաժողով, որը տեղի կունենա հուլիսին Վիլնյուսում։ Այս մասին տեղական BNS լրատվական գործակալությանը հայտնել է Լիտվայում Ուկրաինայի դեսպանը: «Սա է մեր ծրագիրը»,-BNS-ին տված հարցազրույցում ասել է Լիտվայում Ուկրաինայի դեսպան Պյոտր Բեշտան։ Ուկրաինան հույս ունի, որ գագաթաժողովի մասնակիցները «շատ հստակ կհամաձայնեն, որ պատերազմն ավարտվելուն պես Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,-ասել է դեսպանը:

Գրեթե մեկ տարի առաջ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր Զելենսկին կատարել է միայն երկու արտասահմանյան ուղեւորություն՝ դեկտեմբերին Վաշինգտոն, իսկ փետրվարին՝ Լոնդոն, Փարիզ եւ Բրյուսել: Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթաժողովին ներկա կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների մեծ մասը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

  • Կիսվել: