Զելենսկին Թրամփի բոլոր առաջարկներին «ոչ» է ասել. Լավրով
Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները, որոնք ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորի համար պարզ էր, որ կան մի քանի սկզբունքներ, որոնք Վաշինգտոնը համարում է անհրաժեշտ, դրանց թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցության բացակայությունը, տարածքային հարցերի քննարկումը, և Զելենսկին այս ամենին «ոչ» է ասել»
Ավելի վաղ նա նշել է, որ Ռուսաստանը համաձայնել է ճկունություն ցուցաբերել ԱՄՆ նախագահի բարձրացրած որոշ հարցերի շուրջ։
«Անքորիջից հետո Թրամփը մի քանի կետեր առաջարկեց, որոնց վերաբերյալ մենք կիսում ենք կարծիքներ, և դրանցից մի քանիսի վերաբերյալ մենք համաձայնեցինք որոշակի ճկունություն ցուցաբերել»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:


