չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում. Աբխազիայի նախագահ

Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում. Աբխազիայի նախագահ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում, լրագրողներին ասել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, փոխանցում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել Վրաստանի ղեկավարությանը վերականգնել «իր տարածքային ամբողջականությունը՝ բացելով երկրորդ ճակատը»։

«Զելենսկին և նրա թիկունքում կանգնած ուժերը փորձում են ռազմական իրավիճակ հրահրել Անդրկովկասում և նոր արյունալի պատերազմ սանձազերծել մեր տարածաշրջանում», - ասել է Բժանիան մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով, վերջին շրջանում Զելենսկու նման հայտարարությունները պարբերական բնույթ են կրում։

«Ես կցանկանայի, որ ուշադրություն դարձնեիք Արևմուտքի արձագանքին։ Նա շատ անտարբեր է կամ գրեթե բացակայում է արձագանքը: Որովհետև նրանք կիսում են այդ տեսակետները Աբխազիայի հետ կապված»,- ընդգծել է Աբխազիայի ղեկավարը։

  • Կիսվել: