չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զելենսկին կոչ է արել ԵՄ-ին չհետաձգել Ուկրաինայի անդամակցությունը կառույցին

Զելենսկին կոչ է արել ԵՄ-ին չհետաձգել Ուկրաինայի անդամակցությունը կառույցին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Եվրամիությունը չպետք է ուշացնի կառույցին Ուկրաինայի անդամակցության հետ կապված որոշումը:

«Եվ հիմա մենք ճանապարհ ենք կառուցում, որպեսզի Ուկրաինան միանա Եվրամիությանը: Խնդրում եմ չուշացնել որոշումը…Տատանվելու ժամանակ չկա, ժամանակն է որոշելու։ Մենք հավատում ենք ձեզ, մենք ձեր աջակցության կարիքն ունենք, մենք հավատում ենք ձեր ժողովրդին, մենք հավատում ենք Եվրամիությանը»,-ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը մի քանի ամսվա ընթացքում կորոշի Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Փետրվարի վերջին նա անդամակցության խնդրանքով դիմել էր ԵՄ համայնքին։

Մարտի 1-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ արագացված ընթացակարգով երկրի՝ ԵՄ-ին միանալու դիմումն ընդունվել է, գրանցվել է և քննարկվում է։

  • Կիսվել: