հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Զելենսկին կմեկնի Գերմանիա՝ ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը քննարկելու

Զելենսկին կմեկնի Գերմանիա՝ ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը քննարկելու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կմեկնի Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, եվրոպացի առաջնորդների և ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպելու, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ հանդիպման նպատակն ուկրաինական կարգավորման ԱՄՆ ծրագրի քննարկումն է:

Ըստ աղբյուրների՝ Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդականները, ինչպես սպասվում է, կբանակցեն համաձայնագրի նախագծի շուրջ՝ առաջնորդների հանդիպումից առաջ։ Սակայն նրանք զգուշացրել են, որ «ծրագրերը կարող են փոխվել», հայտնում է Bloomberg-:

  • Կիսվել: