շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զելենսկին կարծում է, որ առաջիկայում հնարավոր են ծանր մարտեր

Զելենսկին կարծում է, որ առաջիկայում հնարավոր են ծանր մարտեր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիև այցելած Ավստրիայի կանցլեր Կարմ Նեհամերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ տեսակետ է հայտնել, որ առաջիկայում տեղի կունենան ծանր մարտեր, քանի որ ռուսներն ուժերը կուտակում են արևելյան հատվածում:

Զելենսկին, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսական ուժերը հիմա հավաքվում են Ուկրաինայի արևելքում և հարավում, մեծ զորախումբ է, տեխնիկայով, հանդերձանքով: Այդ մարդիկ մտադիր են բռնազավթել մեր երկրի տարածքի ևս մեկ մասը: Ծանր ճակատամարտ է լինելու: Մենք հավատում ենք մեր ուժերին և մեր հաղթանակին: Մենք պատրաստ ենք և՛ կռվել, և՛ միաժամանակ որոնել դիվանագիտական լուծումներ, որոնք թույլ կտան ավարտել այս պատերազմը՛՛:

Իր հերթին Ավստրիայի կանցլերը վստահեցրել է, որ Եվրոպական միությունը կշարունակի սաստկացնել սանկցիաների քաղաքականությունն այնքան ժամանակ, մինչև Պուտինը դադարեցնի պատերազմը:

  • Կիսվել: