Զելենսկին հերքում է՝ Պուտինի նստավայրի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման փորձի մասին Լավրովի խոսքերը սուտ են
Ռուսաստանը հարվածներ է նախապատրաստում Կիևում կառավարական շենքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքն այն մասին, թե Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը փորձել են հարձակվել Նովգորոդի մարզում գտնվող Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա, սուտ է:
Զելենսկին հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ռուսաստանի սպառնալիքներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լավրովն ասել էր, թե Նովգորոդի մարզում գտնվող՝ ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվել:



