երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զելենսկին հայտնել է հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատրաստակամության մասին

Զելենսկին հայտնել է հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատրաստակամության մասին

Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային համակարգեր, և ես պատրաստ եմ վճարել դրանց համար։ Այս մասին օտարերկրացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Զոլոդիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Զելենսկին ասել է, որ կա ՛՛երկինքը փակելու՛՛  մի քանի հնարավորություն, կան հակաօդային պաշտպանությն համակարգեր, որոնք կարող են տրամադրվել Ուկրաինային։ Նա նշել է, որ իր երկիրը խնդրել է դրանք տարբեր երկրներից՝ տրամադրել իրենց, սակայն հասկացել են՝  այդ համակարգերն իրենց հենց այնպես չեն տա

՛՛Մենք պատրաստ ենք գնել դրանք, պատրաստ ենք վարկեր վերցնել, պատրաստ ենք մեր բյուջեից վերջին գումարը հանել ու վճարել դրա դիմաց՛՛,-ասել է Ուկրաինայի նախագահը:

 

  • Կիսվել: