Զելենսկին հայտարարել է, որ Կիևը բավարար ուժ չունի կորցրած տարածքները հետ գրավելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը բավարար ուժ չունի կորցրած տարածքները հետ գրավելու համար։
Kyodo News-ին տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է. «Մեր բանակը դրա համար բավարար ուժ չունի։ Դա ճիշտ է: Մենք իսկապես պետք է դիվանագիտական լուծումներ գտնենք: Սակայն Կիևը պատրաստ է դիտարկել նման քայլերը «միայն այն ժամանակ, երբ հասկանանք, որ բավականաչափ ուժեղ ենք» ։
Զելենսկին բավարար չի համարել իր գործընկերների աջակցությունն Ուկրաինային և կոչ է արել ՆԱՏՕ-ին հնարավորինս շուտ հրավիրել Կիևին դաշինքին անդամակցելու շուրջ բանակցություններին: