երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Զելենսկին ցանկանում է ժամանակ շահել՝ դիմելով ՆԱՏՕ-ին ռազմական օգնության համար. Վոլոդին

Զելենսկին ցանկանում է ժամանակ շահել՝ դիմելով ՆԱՏՕ-ին ռազմական օգնության համար. Վոլոդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների մասին իր հայտարարություններով ցանկանում է ժամանակ շահել՝ միևնույն ժամանակ դիմելով ՆԱՏՕ-ին ռազմական օգնության համար։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը` մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունները Ուկրաինայի պատրաստակամության մասին Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ղրիմի կարգավիճակից հրաժարվելու հարցը, բայց միայն ռազմական գործողությունների դադարեցումից և ռուսական զորքերի դուրսբերումից հետո։
«Նա նաև ասաց Թուրքիայում բանակցություններից առաջ, երբ մեր զինվորականները տեղակայված էին Կիևի մոտ Ռուսաստանը նվազեցրեց ակտիվությունն այս ուղղությամբ, դուրս բերեց իր զորքերը: Դրանից հետո տեղի ունեցավ Բուչայում բեմադրություն և այլ սադրանքներ», – ասել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում:
Նա ընդգծել է, որ Կիևը «հրաժարվել է իր պարտավորություններից»։ «Այսօր նույն սցենարն է առաջարկվում, դրա պատճառն ակնհայտ է. նա ցանկանում է ժամանակ շահել՝ միաժամանակ դիմելով ՆԱՏՕ-ին ռազմական օգնության համար»,- հավելել է Պետդումայի խոսնակը։

Վոլոդինը կարծում է, որ Ուկրաինայի նախագահը պետք է անհապաղ մի շարք որոշումներ ընդունի, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքից զորքերի դուրսբերումը, եթե մտածում է իր երկրի քաղաքացիների մասին։
«Եթե Զելենսկին մտածում է Ուկրաինայի քաղաքացիների մասին, ապա նա պետք է անհապաղ ընդունի հետևյալ որոշումները. Առաջինը՝ դուրս բերել զորքերը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքից։ Երկրորդ՝ ամրագրել Ղրիմի ճանաչման և ոչ բլոկային կարգավիճակի վերաբերյալ պարտավորությունները»,- հավելեց նա։

  • Կիսվել: