կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Զելենսկին Բուխարեստում բանակցություններ է անցկացրել Ռումինիայի նախագահի հետ

Զելենսկին Բուխարեստում բանակցություններ է անցկացրել Ռումինիայի նախագահի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բուխարեստում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ բանակցություններ է անցկացրել, հայտնում են ԶԼՄ-ները:

Բանակցություններից հետո նա հայտարարել է, թե լավ լուր ունի հրետանային և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների վերաբերյալ։

Համատեղ ասուլիսի ժամանակ Զելենսկին նշել է, որ պետք է անել հնարավորը, որպեսզի Ռուսաստանը Սև ծովի կամ Դանուբի շրջանի մի մասը չվերածեն ՛՛մեռյալ գոտու՛՛՝ կանոնավոր նավագնացության համար։

 

  • Կիսվել: