Զելենսկին այցելել է Ուգլեդար-Մարյինկայի առաջնագիծ՝ շնորհավորելու զինվորականներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ռազմաճակատի հատվածներից մեկը՝ շնորհավորելու մարտիկներին ծովային հետևակի օրվա կապակցությամբ և նրանց պարգևներ հանձնելու։ Այս մասին երկրի ղեկավարը գրել է Telegram-ում։
«Մեր պաշտպանները։ Առաջնագիծ։ Այսօր ես այստեղ եմ՝ շնորհավորելու մեր զինվորներին Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի ծովային կորպուսի օրվա կապակցությամբ։ Փառք յուրաքանչյուրին, ով պաշտպանում է Ուկրաինան»,- գրել է Զելենսկին։