հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զելենսկին «անկեղծ» զրույց է ունեցել Օրբանի հետ Արգենտինայի նախագահի երդմնակալությանը

Զելենսկին «անկեղծ» զրույց է ունեցել Օրբանի հետ Արգենտինայի նախագահի երդմնակալությանը

 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը, Բուենոս Այրեսում կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու քաղաքական գործիչներն էլ այնտեղ են եղել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանը։

Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 10-ի երեկոյան տեսաուղերձում Հունգարիայի վարչապետի հետ զրույցն անվանել է «անկեղծ»։

«Դա շատ անկեղծ զրույց էր, որը կենտրոնացած էր մեր եվրոպական հարցերի շուրջ», - ասել է Զելենսկին։

Համացանցում տարածվել է երկու ղեկավարների՝ բավական աշխույժ զրույցի տեսանյութը։

Այս շաբաթ Եվրոպական խորհուրդը պետք է քննարկի ԵՄ-ին անդամակցության շուրջ Կիևի հետ բանակցություններ մեկնարկելու հարցը, ինչին Օրբանը դեմ է արտահայտվել։

  • Կիսվել: