կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զելենսկին 2022-ի իր աշխատանքի առաջնահերթություններից մեկը համարում է օլիգարխների դեմ պայքարը

Զելենսկին 2022-ի իր աշխատանքի առաջնահերթություններից մեկը համարում է օլիգարխների դեմ պայքարը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է 2022 թվականի պետական քաղաքականության մի քանի ուղղություններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, առանձնացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, օլիգարխների և կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև՝ դատական բարեփոխումների շարունակությունը:

Անդրադառնալով օլիգարխների դեմ պայքարին՝ Ուկրաինայի նախագահն ասել է, որ դա կլինի այս տարվա աշխատանքի առանցքային առաջնահերթություններից մեկը: ՛՛2022 թվականի մայիսին կհայտնվի առավելագույնս հստակ կարմիր գիծ նրանց համար, ովքեր դեռ 90-ական թվականներից համարում են, որ պետությունն իրենց անձնական սեփականությունն է՛՛,-ասել է նա:

Ինչ վերաբերում է դատական բարեփոխումներին՝ Զելենսկին նա չի բացառել, որ այդ հարցով իշխանությունը կարող է հարցնել երկրի բնակիչների կարծիքը։ ՛՛Շատ կարեւոր է, որ հասարակությունն ասի իր խոսքը, եթե դրա համար էլ գա ժամանակը՛՛,-նշել է Ուկրաինայի նախագահը:

 

  • Կիսվել: