Զելենսկիի հետ գործ վարելն ավելի բարդ է, քան Պուտինի. Թրամփ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ գործ վարելն ավելի բարդ է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ Այս մասին MS Now-ի լրագրող Ստեֆանի Ռուլին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Լրագրողը հայտնել է, որ հարցազրույցի ընթացքում Թրամփը քննադատել է Զելենսկիին՝ հայտարարելով, որ «նա ամեն ինչ անում է քաղաքական նպատակներով և PR-ի համար»։
Ըստ Ռուլի՝ Սպիտակ տան ղեկավարը նաև դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ երկրների գործողություններից, մասնավորապես՝ ուկրաինական հակամարտության հարցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե դժգոհ է Վլադիմիր Զելենսկիից՝ Ռուսաստանին տարածքային զիջումները բացառելու համար։


