Զապորոժիեի ատոմակայանը քաղաքական միջոցներով պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողությանը. Զելենսկի
Զապորոժիեի ատոմակայանը քաղաքական միջոցներով պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողությանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որհակառակ դեպքում դա վտանգավոր է։
Նա, մասնավորապս, նշել է. «Ինչ վերաբերում է Զապորոժիայի ԱԷԿ-ի վերադարձին, ապա այսօր կան միայն քաղաքական քայլեր և, ցավոք, դրանք բավարար չեն, որպեսզի կայանը վերադառնա մեր վերահսկողությանը։
Ուկրաինայի համար ավելի անվտանգ է վերահսկել Զապորոժիե կայանը, իսկ մարտի դաշտի տեսակետից առայժմ նման հնարավորություններ չեմ տեսնում, իսկ նրանք, որոնք հավանաբար կան, վտանգավոր են։ Ուստի կարծում ենք, որ դեռ անհրաժեշտ է քաղաքական միջոցներով վերադարձնել մեր կայանը։ Գոնե բոլոր հարթակներում խոսում ենք այդ մասին»։
Բացի այդ՝ Զելենսկին նաև նշել է, որ կայանի «ապաօկուպացիայի» հարցով զբաղվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։