հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զապորոժիեի ԱԷԿ-ի օբյեկտներին հասցված վնասը կգնահատվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կողմից

Զապորոժիեի ԱԷԿ-ի օբյեկտներին հասցված վնասը կգնահատվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կողմից

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան ժամանելուց հետո կգնահատի օբյեկտներին հասցված ֆիզիկական վնասը, ինչպես նաև կորոշի պահպանության և անվտանգության հիմնական և պահեստային համակարգերի աշխատունակությունը: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հայտարարության մեջ նաև ասվված է. ՛՛Առաքելությունը երաշխիքային ապահովման հրատապ միջոցներ կձեռնարկի, որպեսզի ստուգի, որ միջուկային նյութն օգտագործվում է միայն խաղաղ նպատակներով՛՛:

  • Կիսվել: