«Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքներն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին մոտենում են ավարտին. Ալիևի օգնական
«Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքներն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին մոտենում են ավարտին: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը տեղում բարդ աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապ հաստատելու համար»:
Հիշեցնենք, որ այսօր, Ադրբեջանի նախագահի հանձնարարականներին համաձայն, երկրում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները այցելել են Մեխակավանի և Կովսականի շրջաններ, ծանոթացել են «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի շինարարությանը:
Դիվանագետներն այցելել են նաև Հակարիի երկաթուղային կայարան, որը «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմում։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պատվիրակությանն ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնականը:


