երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Զախարովան պատահական չի համարում Կանադայի ներկայացուցիչների միացումը Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությանը

Զախարովան պատահական չի համարում Կանադայի ներկայացուցիչների միացումը Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությանը

Հարավային Կովկասի գործերին ՆԱՏՕ–ի ներգրավումը կապակայունացնի այն և բավական կհետաձգի լիարժեք, լիաֆորմատ խաղաղ կարգավորումը։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Պենտագոնի հետ հայ բարձրաստիճան պաշտոնյաների շփումների թեման։
 
Դիվանագետը փաստել է, որ ՆԱՏՕ–ի երկրները, այդ թվում` ԱՄՆ–ն և Թուրքիան, մեծ հետաքրքրություն են դրսևորում Հարավային Կովկասի նկատմամբ։ Զախարովան պատահական չի համարում նաև Կանադայի ներկայացուցիչների միացումը Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությանը։
 
 
Զախարովան նշել է, որ Ռուսաստանում քաջատեղյակ են կանադական խաղաղապահության առանձնահատկության մասին, քանի որ հենց նման կանադական մասնագետներն էին 2015 թվականից ակտիվ պատրաստում ուկրաինացի զինյալներին «Unifier» («Միավորող») գործողությունների շրջանակում։

  • Կիսվել: