հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զախարովան նշել է` ինչու է ՌԴ–ն Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում առանց վիզայի ռեժիմը

Զախարովան նշել է` ինչու է ՌԴ–ն Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում առանց վիզայի ռեժիմը

Ռուսաստանը մարդասիրական նկատառումներից ելնելով Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում է առանց վիզայի ռեժիմը, ի տարբերություն Կիևի, որը ռուսաստանցիների համար վիզաներ է սահմանել։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ նույն ճանապարհով չի գնա, չի նմանվի կիևյան ռեժիմին և վրեժխնդիր չի լինի հասարակ մարդկանցից, որոնք շահագրգռված են բարեկամական, հոգևոր կապերը պահպանելու հարցում, – ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։ – Մարդասիրական այս տրամաբանությունից ելնելով առանց վիզայի ռեժիմը կպահպանվի»։
 
Զախարովան հիշեցրել է, որ նախորդ տարվա ամռանը կիևյան ռեժիմը որոշում ընդունեց ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մասին` միակողմանիորեն խզելով առանց վիզայի ուղևորությունների մասին միջկառավարական երկկողմ համաձայնագիրը։
«Մինչ այդ, հիշեցնեմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբեք վիզայի ռեժիմ գոյություն չի ունեցել։ Այդ պրակտիկայի խարխլումը Կիևի կողմից ուղղված էր մարդկանց միջև շփումը առավելագույնս դժվարացնելուն», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
 
 

  • Կիսվել: