երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զախարովան մեկնաբանել է ՌԴ նախագահին ուղղված Նիկոլ Փաշինյանի նամակը

Զախարովան մեկնաբանել է ՌԴ նախագահին ուղղված Նիկոլ Փաշինյանի նամակը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՌԴ նախագահին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը: Այս մասն հայտնում է Vesti․ru-ն։

 

Ինչպես Զախարովան հայտարարել է «Россия 24»-ի հետ զրույցում, ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի առջև ունեցած պարտավորությունները, եթե ռազմական սպառնալիք լինի բուն Հայաստանի տարածքի նկատմամբ, ինչի մասին ասված է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական պատասխանում:

Ինչ վերաբերում է օգնության կոնկրետ ֆորմատներին, Զախարովան ասել է, որ դա քննարկվելու է լրացուցիչ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: