հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին Մոսկվա չմեկնելու որոշումը:

Մարիա Զախարովան հայտարարել է՝ Բաքվի հետ հարաբերությունները կառուցվում են 2022 թվականի փետրվարին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա։ Նրա խոսքով՝ Մոսկվան տրամադրված է այդ փաստաթղթի ամբողջ ներուժի հետևողական բացահայտմանը, ծագող բոլոր հարցերի լուծմանը փոխշահավետ, փոխադարձ հարգանքի հիման վրա ճանապարհով: 

Զախարովան հիշեցրել է, որ Ադրբեջանից զինծառայողներ են մասնակցել Հաղթանակի շքերթին:

  • Կիսվել: