ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Զախարովան հայտնել է Մոսկվայում ռուս դիվանագետների ու ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հանդիպման մասին

Զախարովան հայտնել է Մոսկվայում ռուս դիվանագետների ու ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հանդիպման մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներն այցով Մոսկվայում են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կարող եմ նաև ասել և հաստատել, որ Պաղեստինի համապատասխան շարժման ներկայացուցիչները այցով գտնվում են Մոսկվայում։ Ինչ վերաբերում է շփումներին, ապա լրացուցիչ կտեղեկացնենք՛՛:

Ավելի ուշ ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստի-ն հայտնել են, որ, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկը ժամանել է Մոսկվա։

Նրա հետ շփումներ են տեղի ունեցել Գազայի հատվածում գտնվող օտարերկրյա պատանդներին անհապաղ ազատ արձակելու՝ ռուսական գծի շարունակության շրջանակներում, ինչպես նաև քննարկվել են պաղեստինյան անկլավի տարածքից ռուս և այլ օտարերկրյա քաղաքացիների տարհանման ապահովման հետ կապված հարցեր։

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ Ռուսաստանը հաստատել է իր մշտական ​​դիրքորոշումը՝ աջակցելու միջազգային հանրության որոշումների իրականացմանը, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ ՛՛1967 թվականի սահմաններում ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծման մասին բանաձևերի իրականացմանը՝ Արևելյան Երուսաղեմում իր մայրաքաղաքով և Իսրայելի հետ խաղաղ ու անվտանգ գոյակցմամբ՛՛:

  • Կիսվել: