կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Ըստ Շոլցի՝ Էրդողանը կարող է նպաստել պաղեստինաիսրայելական լարվածության թուլացմանը

Ըստ Շոլցի՝ Էրդողանը կարող է նպաստել պաղեստինաիսրայելական լարվածության թուլացմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Պաղեստինի և Իսրայելի միջև վերջերս սկսված ռազմական բախումներին, գրում է ermenihaber.am-ը:

Շոլցը կոչ է արել զերծ մնալ թշնամական գործողություններից և նշել, որ իրենց ուղերձը բաց է․ «Իսրայելի վրա հարձակում իրականացնելն աններելի սխալ կլինի»։

Բացի այդ, Շոլցը նշել է, որ իրադարձությունների հետ կապված սերտ կապի մեջ է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ, ով Գազայի հետ բանակցելու խողովակներ ունի։

Նա նաև հայտնել է, որ պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինում ընդունել Կատարի Էմիրին։

«Բոլոր երեքն էլ ներկա իրավիճակում կարող են կարևոր դեր խաղալ միջնորդություն իրականացնելու և լարվածությունը թուլացնելու տեսանկյունից»,-հավելել է Շոլցը։

Հիշեցնենք, որ Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակման էր սկսել։

 

  • Կիսվել: