չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ըստ Պենտագոնի՝ Չինաստանը մինչև 2027 թվականը պատրաստվում է գրավել Թայվանը

Ըստ Պենտագոնի՝ Չինաստանը մինչև 2027 թվականը պատրաստվում է գրավել Թայվանը

Չինաստանը նոր կայաններում տեղակայել է ավելի քան 100 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և չի ցուցաբերում զենքի վերահսկման վերաբերյալ բանակցություններին մասնակցելու մտադրություն։ Այս մասին ասված է ԱՄՆ պատերազմի նախարարութան զեկույցում։

Նշվում է նաև, որ Պեկինը շարունակում է ընդլայնել իր միջուկային զինանոցը և պատրաստում է ռազմական սցենարներ՝ Թայվանի գրավման համար:

Ըստ զեկույցի՝ Չինաստանը Մոնղոլիայի հետ սահմանի մոտ գտնվող կայարաններում տեղակայել է ավելի քան 100 DF-31 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախկինում հայտնել էր այդ կայարանների գոյության մասին, սակայն չէր նշել դրանցում տեղակայված հրթիռների ճշգրիտ քանակը։

ԱՄՆ ռազմական կանխատեսումների համաձայն՝ Պեկինը նախատեսում է մինչև 2030 թվականը ունենալ ավելի քան 1000 միջուկային մարտագլխիկ։

«Մենք շարունակում ենք տեսնել Պեկինի կողմից պատրաստակամության բացակայություն՝ գործողություններ ձեռնարկելու կամ զենքի վերահսկման վերաբերյալ ավելի համապարփակ բանակցություններին մասնակցելու համար»,-նշված է զեկույցի մեջ։

Հաղորդվում է նաև, որ Չինաստանն ակնկալում է, որ կկարողանա կռվել և հաղթել Թայվանի դեմ պատերազմում մինչև 2027 թվականի վերջը։

Իր հերթին Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ Չինաստանը հետապնդում է պաշտպանական միջուկային ռազմավարություն և իր ուժերը պահում է ազգային անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն մակարդակի վրա:

  • Կիսվել: