չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ընդլայնվում է Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցությունը

Ընդլայնվում է Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցությունը

Ադրբեջանում աշխատանքային այցով գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ քննարկել է Թել Ավիվի և Բաքվի միջև պաշտպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

«Քիչ առաջ ավարտեցի արդյունավետ այցը Ադրբեջան, որտեղ հանդիպեցի նախագահ Ալիևի, պաշտպանության նախարար Հասանովի և Պետական ​​սահմանային ծառայության ղեկավար Գուլիևի հետ։ Մենք քննարկել ենք պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,- թվիթերում գրել է Գալանտը:

Նրա խոսքով՝ Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են խորացնել կապերը՝ համագործակցելով «մի շարք ոլորտներում»։

  • Կիսվել: