հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
WhatsApp-ը թույլ կտա մեկ օգտահաշիվն այսուհետ օգտագործել միաժամանակ 4 սարքում

WhatsApp-ը թույլ կտա մեկ օգտահաշիվն այսուհետ օգտագործել միաժամանակ 4 սարքում

WhatsApp-ի նոր՝ Companion ռեժիմը թույլ կտա մեկ օգտահաշիվն օգտագործել չորս տարբեր սարքերում։ Երկար ժամանակ այս ռեժիմը հասանելի էր միայն սահմանափակ թվով օգտատերերի, սակայն այժմ այն ​​հայտնվել է WhatsApp 2.23.8.2 բետա տարբերակում՝ Android սարքերի համար։

Ինչպես տեղեկացնում է Wabetainfo-ն, նույն օպերացիոն համակարգով աշխատող տարբեր սարքերում միևնույն WhatsApp օգտահաշիվն օգտագործելու հնարավորությունը կարող է շատ օգտակար լինել նրանց համար, ովքեր մի քանի սմարթֆոն կամ պլանշետ են օգտագործում իրենց հիմնական սմարթֆոնի հետ մեկտեղ։

Companion ռեժիմի շնորհիվ օգտատերերի բոլոր չատերն ավտոմատ կերպով կսինխրոնացվեն նույն օգտահաշվին միացված բոլոր չորս սարքերի միջև:    

  • Կիսվել: