կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Վստահ ենք՝ Բաքուն լավ է հասկանում, թե ինչու են Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցները ձգտում ամրապնդել իրենց դիրքերն Ադրբեջանում. Զախարովա

Վստահ ենք՝ Բաքուն լավ է հասկանում, թե ինչու են Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցները ձգտում ամրապնդել իրենց դիրքերն Ադրբեջանում. Զախարովա

Մենք բազմիցս խոսել և մեր գնահատականն ենք տվել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և, ընդհանրապես, Արևմուտքի վարած քաղաքականությանը, դրանց թվում՝ կիզակետային երկրներին ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու և նրանց զենքի մատակարարման ընդլայնման փորձերին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշեց. «Ելնում ենք նրանից, որ ոչ մեկը, ոչ մյուսը չեն նպաստում տարածաշրջանում կայունության և անվտանգության բարձրացմանը, այլ հանգեցնում են ճիշտ հակառակ հետևանքների։

Վստահ ենք՝ Բաքուն լավ է հասկանում՝ ինչու են Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցները ձգտում ամրապնդել իրենց դիրքերն Ադրբեջանում և ընդհանրապես՝ Հարավային Կովկասում, և լիովին գնահատում են ագրեսիվ ռազմական դաշինքի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը։

Հիշեցնենք, որ, իբրև կանոն, և կան բազում օրինակներ, այսպես կոչված համագործակցության հաստատման պատրվակով Միացյալ Նահանգների ներմուծումն ազգային անվտանգության ոլորտ, ի վերջո, հանգեցնում է ազգային ինքնիշխանության մասի կորստի և ներքաղաքական իրավիճակի ապակայունացման»:

  • Կիսվել: