երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանը վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության վերականգնմանն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը. Դարչիաշվիլի

Վրաստանը վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության վերականգնմանն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը. Դարչիաշվիլի

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում նշել է, որ չնայած տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Վրաստանը վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված կայունության վերականգնմանն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Նա ընդգծել է, որ Վրաստանը բազմիցս նպաստել է հարևան Ադրբեջանի և Հայաստանի միջև արդյունավետ շփմանը՝ գործարկելով «խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը:

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ հարևան երկրների կարիքներին համապատասխան։ Ցանկանում ենք, որ Թբիլիսին ապագայում դառնա մի վայր մեր հարևանների համար, որտեղ նրանք կարող են քննարկել ցանկացած ընթացիկ թեմա, որը կօգնի վերականգնել վստահությունը կողմերի միջև»,- հավելել է Իլյա Դարչիաշվիլին։

  • Կիսվել: