կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վրաստանը պարզեցնում է քաղաքացիություն ստանալու կարգը

Վրաստանը պարզեցնում է քաղաքացիություն ստանալու կարգը

Արտերկրում ապրող հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցվել է: Այդ մասին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարը։

Ռատի Բրեգաձեն նշել է, որ ըստ «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների, եթե ավելի վաղ անհրաժեշտ էր նախ հավաքել անհրաժեշտ փաստաթղթերն ու միայն դրանից հետո հանձնել  քննությունները, ապա այս դեպքում հայրենակիցների ժամանակն ու գումարը խնայելու համար պետք է նախ հանձնել քննությունը, այնուհետև ներկայացնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու ցանկության մասին դիմումը:

Երկրորդ փոփոխությունը թույլ է տալիս հայրենակիցներին Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար հանձնել սահմանափակ թվով քննություններ։

Եթե դիմողը Վրաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ վերջնական բացասական որոշում ստանա, կարող է այդ հարցով նոր ընթացակարգ սկսել վեց ամսից՝ նախկին մեկ տարվա փոխարեն:

  • Կիսվել: