հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վրաստանը նոր վարչապետ կունենա. ԶԼՄ

Վրաստանը նոր վարչապետ կունենա. ԶԼՄ

Վրաստանի վարչապետը կփոխվի. Իրակլի Ղարիբաշվիլիին կփոխարինի «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Տեղեկությունը հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
 
Ըստ լրատվամիջոցի` փետրվարի 1-ին կհայտարարվի, որ Ղարիբաշվիլին ու Կոբախիձեն կփոխանակեն իրենց պաշտոնները։
 
Կոբախիձեն կզբաղեցնի նախարարների կաբինետի ղեկավարի և «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղարի պաշտոնը, իսկ Ղարիբաշվիլին կստանձնի կուսակցության նախագահի պաշտոնը։
 
Հիշեցնենք` Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի փետրվարի 22-ին։ Նա Վրաստանի վարչապետ է եղել նաև 2013—2015 թվականներին։

  • Կիսվել: