ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանը կմասնակցի Լավրովի առաջարկած «3 + 3» ձեւաչափին

Վրաստանը կմասնակցի Լավրովի առաջարկած «3 + 3» ձեւաչափին

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանը չի կարող հետ մնալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, ուստի այն պետք է ներկա լինի Ռուսաստանի մասնակցությամբ ձևաչափերին, որտեղ կլինեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:

Ըստ Զալկալիանիի՝ Թբիլիսիի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել «3 + 3» ձեւաչափին, սակայն երկիրը պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական խոշոր նախագծերում:

«Իհարկե, երբ մենք չենք տեսնում գործընթացներ ապազավթման ուղղությամբ, շատ դժվար է մասնակցել նման ձևաչափի և խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին: Այնուամենայնիվ, ես ուզում եմ հանրությանը տրամադրել նման դիրքորոշում՝ այս մեծ աշխարհաքաղաքական նախագծերում և հարաբերություններում մենք պետք է ներկայացված լինենք գոնե ինչ-որ ձևով, իհարկե, ոչ պետական ​​շահերի և օկուպանտին զիջումների հաշվին,- ասել է  Զալկալիանին:

 

Նա «Վրաստանի տարածքային ամբողջականությունը» անվանել է «կարմիր գիծ»:

«Մենք պետք է հետևենք տարածաշրջանում զարգացող գործընթացներին և անպայման մասնակցենք բոլոր նոր, նույնիսկ այն ենթակառուցվածքային նախագծերին, որոնք կարող են շրջանցել Վրաստանը, որոնց պատճառով երկիրը կարող է կորցնել իր դերն ու գործառույթը: Հետեւաբար, կարեւոր է այստեղ ունենալ հստակ դիրքորոշում, որպեսզի մեր երկրի շահերը չտուժեն »,- նշել է նա։

  • Կիսվել: