կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վրաստանը հրաժարվել է նվեր ընդունել AstraZeneca ընկերության պատվաստանյութի 50 000 դեղաչափ

Վրաստանը հրաժարվել է նվեր ընդունել AstraZeneca ընկերության պատվաստանյութի 50 000 դեղաչափ

Վրաստանը հրաժարվել է Լատվիայի կառավարությունից նվեր ընդունել կորոնավիրուսի դեմ AstraZeneca անգլո-շվեդական ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի 50 000 դեղաչափ: Այս տեղեկությունը, Նովոստի-Գրուզիայի փոխանցմամբ, հաստատել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Նա նշել է, որ այդ պատվաստանյութը Վրաստանին առաջարկել է ոչ միայն Լատվիան, այլև ԵՄ անդամ այլ երկրներ: Այդ օգնությունից հրաժարվելն, ըստ նրա, թելադրված էր Վրաստանում այս պատվաստանյութի՝ ընդունված չլինելով, այս որոշման հիմքում քաղաքական դրդապատճառներ չկան:

«Ամենայն հավանականությամբ, այս պատվաստանյութը պահանջարկ չէր ունենա: Եղել են բանակցություններ, կայացվել է համատեղ որոշում, որին քաղաքական երանգներ տալ պետք չէ»,- ասել է նա:

  • Կիսվել: